Ինչպես գիտենք տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ժամանակին կազմակերպել աղբահանությունը:
Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը՝
առաջացնում է տուգանքի նշանակումպաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչևերկուհարյուրապատիկի չափով:
Նշված խախտումը կրկին անգամ կատարելը մեկտարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Չսահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ուվայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից,աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և (կամ) նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկականան ձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Վերը նշված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանցն կատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Առանց աղբահանության պայմանագրի աղբը հեռացնելը (թափելը) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնել (թափելը)՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկականանձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Վերը նշված խախտումը կրկին անգամ կատարելըմեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկականանձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչևհիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net