Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արամ Դ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր մորաքույր Ս. Գրիգորյանի հետ համատեղ բնակվելով վերջինիս պատկանող Երևանի Տ. Մեծի X շենքի X բնակարանում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ 03.06.2011թ. կենցաղային հարցերի շուրջ ձևավորված անբարեհաճ փոխհարաբերությունների պատճառով, սպանելու դիտավորությամբ բռունցքներով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ս. Գրիգորյանի մարմնի տարբեր մասերին, նրան պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի արդյունքում վերջինս մահացել է:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունը իրականացվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net