Նայելու պատրվակով բջջային հեռախոսը վերցրել և հափշտակել է

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գևորգ Բ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 15-ին՝ ժամը 12:00 սահմաններում, Աբովյան քաղաքում հանդիպելով և հեռախոսի վճարում կատարելու հարցի շուրջ ծանոթանալով Համլետ Ե.-ի հետ, և տեղեկանալով, որ Համլետ Ե.-ի մոտ եղած 40.000 ՀՀ դրամի և Նոկիա Ն 900 տեսակի բջջային հեռախոսի առկայության և 40.000 ՀՀ դրամով Համլետ Ե.-ի կողմից վճարում չկատարելու մասին, գնացել են Աբովյան քաղաքի 3-րդ մ/շ-ում գտնվող Միլեն խանութի մոտ, որտեղ գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, դրամի կեղծ լինելու հանգամանքը ստուգելու և նշված բջջային հեռախոսը նայելու պատրվակով վերցրել և բացահայտ հափշտակել է 75.000 ՀՀ դրամ արժողության Նոկիա Ն 900 տեսակի բջջային հեռախոսը և 40.000 ՀՀ դրամը և դիմել փախուստի:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել