Հեղափոխության ժամանակ ես հաճախ էի լսում «ոստիկանը մերն է» կոչերը․ ոստիկանը դիմում է քաղաքացիներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում է նաև Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանը:

Մինասյանը նշեց, որ ոստիկանների օրինական պահանջներին քաղաքացիները սկսել են չհետևել։

«Ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ ես հաճախ էի լսում «ոստիկանը մերն է» կոչերը։ Ձեզ հետ խոսում է արտաքին ծառայություն իրականացնող մի ոստիկան, որը ծառայություն է իրականացնում գրեթե ողջ օրը։ Կոչ եմ անում պահպանել պարետի որոշումները։ Ոստիկանությունը կարող է կիրառել հարկադրանքի միջոցներ, սակայն դա մեր նպատակը չէ»,-նշում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել