Արցախում ևս 2 քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել․ վարակակիրներից մեկը թոքերի քրոնիկ հիվանդություն ունի, նրա վիճակը ծանր է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր Ստեփանակերտի բնակիչներ են: Վարակակիրներից մեկը ռիսկային խմբում է, 71 տարեկան, ավելի քան 10 տարի թոքերի քրոնիկ հիվանդություն ունի և վերջերս է վերադարձել Հայաստանի Հանրապետությունից: Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նա միացված է թթվածնի սարքին:

Կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացին մեկուսացված է և նրա առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար:

Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է 59 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն ապաքինվել են: Մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1131 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել