Փաստաբան Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վարչապետի խոսնակը տեսնես լուրջ է ասում, որ մեր երկրում բոլորը հավասար են օրենքի առաջ։ Հակառակի մասին ճչացող փաստերը բազմաթիվ են։ Սա ասում եմ որպես փաստաբան, որը մոտ հեռավորությունից ամեն օր տեսնում է անհավասարության ողբերգական դրսեւորումներ։ Խոսնակը մոռանում է նաեւ էլիտար մեղադրյալների մասին, որոնք անարգել լքում են Հայաստանը։ Երեւի առաջին հերթին իրենց նկատի ունի օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի մասին խոսելիս»։