Երկու երիտասարդներ 10 ճագար գողանալու կասկածանքով բերման են ենթարկվել Մասիսի բաժին

Մարտի 4-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նորամարգ գյուղից բերման են ենթարկվել 1997 թ. ծնված Արման Գ.-ին և 1996 թ. ծնված Միշա Հ.-ին:

Պարզվել է, որ նրանք մարտի 2-ի գիշերը դռան փականը կոտրելով՝ մուտք են գործել մի անասնագոմ և գողացել 10 ճագար` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է նախաքննություն:

 

Աղբյուրը` Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել