Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 29․05

Մայիսի 29-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 387,623-ի։ Բուժվել է 159,257 մարդ, մահացել է՝ 4,374-ը։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 162,120 դեպք է գրանցվել, մահացել է 4,489 մարդ, բուժվել՝ 125,963-ը։

Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7,677-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146,668 դեպք։ Ապաքինվել է 114,931 մարդ։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 4,989 անձի մոտ, որից 3,125-ն ապաքինվել են, 58-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 746-ի։ Մահացել է 12 մարդ, բուժվել է 576 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 8,676-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 3,297 է, վիրուսից 120 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,731,035 վարակված, 102,201 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել