Կասեցվել է «Առնիկա» ՍՊԸ-ի (Մաշտոցի 15 շ, 185 տարածք) գործունեությունը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքում՝ այս հասցեում գործող դեղատանն անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել․ աշխատողների ջերմաչափման գրանցամատյանը բացակայել է, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար նախատեսված չի եղել ոտնակով (փակվող) աղբաման, արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարանները բացակայել են։
ՀՀ պարետի որոշմամբ՝ դեղատների համար սահմանված անվտանգության նորմերի պահպանման ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2020/05/99422281_701900333979230_5836220356028792832_o.jpg)