Վրեժ լուծելու նպատալով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գուրգենին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արթուր Գ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 03.06.2012 թ-ին Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի 6-րդ շենքի հարակից տարածքում գտնվող ավտոտնակների մոտ, վրեժ լուծելու նպատակով, Գուրգեն Մ.-ին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս կենսական կարևոր օրգանների շրջաններում, որի արդյունքում նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս`կյանքին վտանգ սպառնացող:

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:

ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արտյոմ Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն։ Ընդունելով գործով տուժող Գուրգեն Մ.-ին դանակահարելու և դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը՝ ամբաստանյալ Արտյոմ Գ.-ն հայտնել է, որ ինքը տուժող Գուրգեն Մ.-ի կյանքից զրկելու հանցավոր դիտավորություն չի ունեցել և նրան սպանել չի ցանկացել:

Դեպքի վայրի զննության արձանագրության և կից լուսանկարչական հավելվածի համաձայն՝ Երևան քաղաքի Նուբարաշեն 11 փողոցի 6 շենքին հարակից տարածքում թիվ 272 ավտոտնակի դարպասների վրայից և առջևի մասից հայտնաբերվել և վերցվել են արյան նմանվող հետքեր։

Դատարանը վճռել է ամբաստանյալ Արտյոմ Գ.-ն մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ քրեական պատիժ կիրառել՝ դատապարտել ազատազրկման 8 /ութ/ տարի ժամկետով, որը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի կրման սկիզբը հաշվել 2012 թվականի հունիսի 04-ից

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել