Փետրվարի 27-ին, ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1970 թ. ծնված Դավիթ Գալստյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է քննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net