Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Արգիշտի Ս.-ի և Արթուր Ղ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Արգիշտի Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր կողմից պատրաստված հարմարեցված գործիքներով և բանալիներով բացելով մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել Մաշտոցի պողոտայի X շենքի Արեստ Բ.-ին պատկանող թիվ X բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել 15.051.220 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա, արծաթյա և այլ զարդեր, 26.000 ԱՄՆ դոլար, 5000 Եվրո, տարբեր մեդալներ, ինչպես նաև պետական պարգև հանդիսացող «Անանիա Շիրակացու» անվան մեդալը` պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Արթուր Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ Արգիշտի Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, մուտք են գործել Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ X շենքի` Ժորա Հ.-ին պատկանող 15 բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել 671000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ «Արիստոն» մակնիշի գազի ջեռուցման կաթսա, մեկ հատ էլեկտրական վառարան «Դիվիդի» ձայնագրիչ, «Պանասոնիկ» ֆիրմայի տեսաձայնագրիչ, կոբալտե վազաներ և այլ իրեր` Ժորա Հ.-ին պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net