Հարվածել է զինվորական ճտքակոշիկով. Պատճառը՝ բջջային հեռախոսի լիցքավորիչ սարքն էր

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Լևոն Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայելով ՀՀ ՊՆ X զորամասի X գումարտակի X վաշտի հետախուզական դասակի կուրսանտ, 2012թ. նոյեմբերի 7-ին` ժամը 07.45-ի սահմաններում, նույն դասակի ննջարանում, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, խախտելով ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածների պահանջները և բջջային հեռախոսի լիցքավորիչ սարքի օգտագործման կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել նույն դասկի կուրսանտ Հարություն Ք.-ի հետ, զինվորական ճտքակոշիկով հարվածել վերջինիս որովային հատվածին` պատճառելով առողջության ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել