Երևանի ավագանու որոշմամբ 10-ից ավելի ընկերություն կլուծարվի

Ապրիլի 28-ին Երևանի ավագանին նիստ կգումարի, որի ժամանակ որոշում կընդունի Երևանի ենթակայության մի շարք փակ բաժնետիրական ընկերությունների լուծարման մասին։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կլուծարվեն Երևանի ենթակայության հետևյալ փակ բաժնետիրական ընկերությունները՝

1) «Աջափնյակ Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն ,

2) «Ավան-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն,

3) Արաբկիր համայնքի «Արաբկիր-Կամար» փակ բաժնետիրական ընկերություն,

4) «Դավթաշենի Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն,

5) Էրեբունի թաղային համայնքի «Վարդավառ զբոսայգի» փակ բաժնետիրական ընկերություն,

6) «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն,

7) «Նոր Նորք Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն,

8) «Նուբարաշեն» փակ բաժնետիրական ընկերություն,

9) Երևանի Նորք-Մարաշ թաղային համայնքի «Կանաչ Բարձրունք» փակ բաժնետիրական ընկերություն,

10) «Շենգավիթ-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն,

11) «Քանաքեռ-Զեյթուն Բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել