Ջալալին մեղադրվում է Հայաստան թմրամիջոց տեղափոխելու համար

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Համիդ Շահլայեի Ջալալի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի ափիոն տեսակի թմրամիջոց և մաքսային հսկողությունից թաքցնելով, տեղափոխել է ՀՀ տարածք:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել