Դեղերը պատրաստվում են դեղատներում:
Դեղատներում դեղերը, ըստ դեղատոմսի և դեղագրի, պատրաստվում են այն նյութերից, որոնք ունեն կիրառման թույլտվություն:
Դեղերի պատրաստման թույլտվությունն անվավեր է ճանաչվում տեխնոլոգիական պրոցեսի խախտումների, պատրաստվող դեղը դեղատոմսին չհամապատասխանելու և այլ խախտումների դեպքում:
Արտադրող և պատրաստող ձեռնարկությունները պատասխանատվություն են կրում արտադրության կազմակերպման, արտադրանքի պատշաճ պահպանման, պիտակավորման, ձևավորման և փաթեթավորման կարգի խախտման համար:
Դեղերի արտադրման և պատրաստման, դրանց պահպանման, փոխադրման կանոնները խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Արգելվում են այն դեղերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը, որոնք չեն համապատասխանում կառավարության լիազորած մարմնի հաստատած պահանջներին:
Դեղերի առևտուր թույլատրվում է իրականացնել միայն դեղատներում և դեղատնային կրպակներում: Այլ վայրերում դեղերի առևտուր իրականացնելը կհամարվի առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում և կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն:
Աղբյուրը` Իրավաբան.net