Հրաժարվե՞լ է իր սեփականությունից

ՀՀ քաղաքացիական օենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականտիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու …օրենքով նախատեսված այլ դեպքերում։

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածի 1-ին մասի՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։

Քաղաքացիական մի գործով դատարանը փաստել է, որ պատասխանող Կարեն Վարդանյանը Երևան քաղաքի Եր.Քոչարի փողոցի 21 շենքի թիվ 16 բնակարանում գրանցված սեփականության իրավունք չունի, քանի որ բնակարանը գնելուց հետո իր գործողություններով հրաժարվել է վիճելի բնակարանի իր բաժնից, դուրս է գրվել այնտեից, գրանցվել իր սեփականությունը հանդիսացող բնակարանում, բնակվել է այնտեղ, մինչև որ այն վաճառել է բանկի պարտքը մարելու համար և ներկայումս էլ բնակվում է Երևանի Երզնկյան փողոցի թիվ 57 տանը։

Նշված գործի դատաքննությամբ պարզվել է, որ Կարեն Վարդանյանը վիճելի տան` Երևան քաղաքի Եր.Քոչարի 21 շենքի թիվ 16 բնակարանի նկատմամբ գրանցված սեփականության իրավունք չունի։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել