Ավինյան. Մեր աշխատակիցները 24-ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ

Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն գործում է պարետատան թեժ գիծը։ Մեր աշխատակիցները 24-ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին։

Թեժ գծի համարներն են.

8141 – Հայաստանի տարածքից զանգ կատարելիս

+374 11208141 – արտերկրից զանգ կատարելիս

060 83 83 00 – առողջապահական հարցերի դեպքում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել