Այսօր Էջմիածնի բժշկական հաստատությունների աշխատակիցներին նվիրեցինք ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Այսօր Էջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներին նվիրեցինք ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ՝ որպես երախտիք անբասիր ու նվիրված աշխատանքի համար։

Հարգելի՛ բուժաշխատողներ, ընդդեմ համաճարակի այս պայքարում դուք մենակ չեք. մենք ձեզ վստահում ենք ու ձեր կողքին ենք:

Շնորհակալ ենք նաեւ այն տնտեսվարողներին, ովքեր աջակցեցին քաղաքապետարանի այս նախաձեռնությանը:

Անչափ շնորհակալ ենք Էջմիածնի երիտասարդական խորհրդի կամավորներին, ովքեր մշտապես օգնում են կյանքի կոչել մեր նախաձեռնությունները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել