Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք․ ոստիկանություն

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Լոռու մարզի Լեռնանցք գյուղի սկզբնամասում ստուգել են Եղեգնուտ գյուղի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել մարտի 1-ին` իրենց գյուղի հարակից անտառից:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել