Մենք անցնում ենք հեռահար աշխատանքի ռեժիմի․ «Բի-Դի-Օ»

«Հարգելի գործընկերներ,

«Բի-Դի-Օ» հայաստանյան ընկերությունների խումբը, հետևելով ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներում ձեռնարկված միջոցառումներին և առաջնորդվելով իր աշխատակիցների և հասարակության անվտանգությունը և առողջություն պահպանման հարցում ունեցած սոցիալական պատասխանատվությամբ, տեղեկացնում է, որ մարտի 16-ից սկսած «Բի-Դի-Օ» աշխատակիցները կանցնեն հեռահար աշխատանքի ռեժիմի:

Մեր ՏՏ թիմը ձեռնարկել է բոլոր միջոցները հաճախորդներին մատուցվող ընթացիկ ծառայությունների բարձր որակը պահպանելու համար, միաժամանակ օբյեկտիվորեն գնահատելով իրավիճակը, մենք գիտակցում ենք, որ աշխատանքի բնականոն ընթացքից հնարավոր շեղումները որոշ առանձին դեպքերում կարող են պատճառ դառնալ անհարմարություների և հայցում Ձեր ներողամտությունը և աջակցությունը հնարավոր անհարմարությունների դեպքում:

Մենք կշարունակենք կապի մեջ լինել 060 52 88 99 հեռախոսահամարով, որի միջոցով դուք կարող եք կապ հաստատել Բի-Դի-Օ գրասենյակի հետ:

Հարցերի դեպքում ուրախ կլինենք կարող եք գրել նաև մեր ֆեյսբուքյան էջին:

Մնացեք առողջ, մնացեք անվտանգ:

Հարգանքով՝
Բի-Դի-Օ թիմ»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել