Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հայտարարություն է տարածել տեղեկացնելով, որ չեղարկում է առաջիկա համերգները:
«Սիրելի´ բարեկամներ
Նոր կորոնավիրուսի տարածման դեմ անհրաժեշտ են համընդհանուր ջանքեր և գործուն զգուշություն: Հավաքական պատասխանատվություն դրսևորելը հնարավոր է միայն դրա անհատական գիտակցմամբ յուրաքանչյուրիս կողմից:
Այդ նպատակով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միանում է աշխարհի բազմաթիվ նվագախմբերի կողմից ձեռնարկված միջոցառումներին՝ չեղարկելով գալիք համերգները: Մենք ցավում ենք նման հարկադրված փոփոխության գնալու համար, սակայն բարձր ենք գնահատում մեր հանդիսատեսի առողջական անվտանգությունը և բարօրությունը:
Այդուհանդերձ, երկրում առողջապահական իրադրության դրական տեղաշարժի դեպքում ընթացիկ համերգաշրջանի գալիք համերգների հասանելիության վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
Խնդրում ենք հետևել մեր էջին, որով մենք պարբերաբար կհեռարձակենք հատվածներ մեր համերգներից։
Շնորհակալ ենք մեր ստեղծագործական գործունեության նկատմամբ հետևողականության համար և հայտնում ենք, որ մոտալուտ համերգների համար գնված բոլոր տոմսերը ենթակա են վերադարձի:
Եղե´ք առողջ և կարևորե´ք միմյանց առողջությունը»: