Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում է Երեմ Ա.-ի և Ռոման Դ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Երեմ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. հուլիսի 29-ին`ժամը 10։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածում իրացնելու նպատակով ոմն Գևորգից ապօրինի ձեռք է բերել և պահել 0,008 գրամ քաշով զգալի չափի բուպրենորֆին տեսակի թմրանյութ, որը ձմերուկի մեջ դրված վիճակով փոխադրել և Երևանի Ագաթանգերոսի 1 հասցեում գտնվող Պետկրկեսի մոտ և հանձնել է Արման Գ.-ին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ ուղարկելու համար, սակայն հանձնուքը չընդունելու պատճառով այն հետ է վերցրել, որն էլ նույն օրը հայտնաբերվել է նրա մոտ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկությամբ։
Ռոման Դ.-ն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատիժ կրելու րնթացքում 2011թ. հուլիսի 29-ին Երեմ Ա.-ից փորձել է ապօրինի ձեռք բերել 0,008 գրամ քաշով զգալի չափի բուպրենորֆին տեսակի թմրանյութ պարունակող «B 8» գրառմամբ մեկ դեղահաբ, որը Երեմ Ա.-ը ձմերուկի մեջ դրված վիճակով Երևանի Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող Պետկրկեսի մոտ հանձնել է Արման Գ.-ին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ ուղարկելու համար, սակայն Ռոման Դ.-ը իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունր չի կարողացել հասցնել ավարտին, քանի որ հանձնուքը չընդունելու պատճառով Երեմ Ա.-ին այն հետ է վերցրել, որն էլ նույն օրը հայտնաբերվել է նրա մոտ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկությամբ։
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net