Նոր Արաբկիրը 95 տարեկան է

1926 թվականի մարտի 8-ին դրվել է Նոր Արաբկիրի առաջին 12 տների հիմքը: Մինչ այդ, 1925 թ. նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Նոր Արաբկիրի հիմնադրման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են համայնքապետարանից։

Այժմյան Մամիկոնյանց-Մալխասյանց փողոցների հատվածում 30-ական թվականներին կառուցված տները, թեև ոչ ամբողջությամբ պահպանված, բայց այսօր էլ իրենց մեջ կրում են պատմական հիշողությունը՝ վկայելով Հին Արաբկիրի ճարտարապետական ճաշակի մասին: Հին Արաբկիրի բնակարանային ճարտարապետության կարևորագույն առանձնահատկություններից է եղել ‹‹չխմաների›› (էրկերների) կիրառությունը: ‹‹Չխման›› երկրորդ հարկում բարձակների վրա հենված՝ փայտե կմախքով ծածկված պատշգամբ է՝ ընդգրկված իրեն հարող սենյակի ծավալի մեջ: Այն մի կողմից լուսավոր ու ընդարձակ է դարձնում սենյակը, մյուս կողմից՝ հարստացնում է կառույցի ծավալները՝ տանը հաղորդելով ավելի մտերմիկ ու հրավիրող տեսք: (Արսեն Ղևոնդյան ‹‹Նոր Արաբկիր ավանի ճարտարապետությունը. Հիմնադրման պատմությունը››) Ժամանակակից ճարտարապետության մեջ հին ‹‹չխմաներն›› ստացել են ճարտարապետական նոր լուծումներ՝ առանձնակի տեսք հաղորդելով նոր կառույցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել