Հանրային տրանսպորտի վարորդների մոտ ստորին ծնոտի փտախտ է հայտնաբերվել, որը առաջանում է «Կրոկոդիլ» թմրանյութից․ Մարինա Խաչատրյան

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը Ազգային ժողովում հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով լսումների ժամանակ հարց ուղղեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանին։ Նա ուշադրություն հրավիրեց հասարակական տրանսպորտի վարորդների բուժզննման անցկացման հարցին։

«Բոլոր հիվանդանոցներում տարեվերջին հրապարակվում են հաշվետվությունները և նշվում է, թե որ բաժանմունքում ինչ բնույթի հիվանդներ են բուժվել։ Հիվանդանոցներից մեկում հաշվետվություն հնչեց, որ 30-ից ավելի հիվանդներ վիրահատվել են ստորի ծնոտի փտախտի կապակցությամբ և փտախտի պատճառը եղել է «Կրոկոդիլ» տեսակի թմրանյութ օգտագործելումը։ Հիվանդների մեծ մասը հանդիսացել են Երևանի հանրային տրանսպորտի վարորդներ»,-նշեց Մարինա Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ եթե վարորդները ներարկում են «Կրոկոդիլ», իսկ հետո նստում ղեկին, ուրեմն բոլորիս կյանքն են վտանգում։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել