Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը առաջարկում է ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվի սահմանադրական կարգը տապալելու, ագրեսիվ պատերազմ ծրագրելու կամ նախապատրաստելու, զանգվածային ոչնչացման զենք տարածելու,միջազգային պայմանագրերով պահպանվող տարբերանշաններն ապօրինի օգտագործելու համար: Վաղեմության ժամկետներ չեն կիրառվի նաև ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հիշյալ արարքների նկատմամբ վաղեմութան ժամկետ չկիրառելու մոտեցման հիմքում ընկած է դրանց վտանգավորությունը մարդկության և պետությունների համար, առաջացրած հետևանքների ծանրությունը, մարդկության բնակակոն զարգացման գործում հարցուցված տեւական ու անհաղթահարելի խոչընդոտները, երկրի բնակչության սոցիալական և ժողովրդագրական վիճակի նկատմամբ խիստ բացասական ազդեցությունը և այլն: Մեր կարծիքով, այդ նույն տրամաբանությամբ ընդհանուր հանցավորությունից պետք է առանձնացնել նաև այլ հանրավտանգ արարքներ, որոնք լրջորեն վնասում են պետության իրավական, սոցիալական, ժողովրդագրական անվտանգությունը, սասանում իրավական և ժողովրդավարական պետության հիմքերը, իջեցնելով երկրում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության երաշխիքների մակարդակը՝ սրանցից բխող ամենատարբեր հետևանքներով: