Կարծես թե, անցած մեկուկես տարին պետք է բավարար լիներ․ Հայկ Մարությանը՝ համայնքի խնդիրների մասին

Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին ներկայացնելիս անդրադարձա ապօրինի շինարարության խնդրին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Կարծես թե, անցած մեկուկես տարին պետք է բավարար լիներ, որպեսզի որոշակի շրջանակները հասկանային, որ քաղաքային իշխանությունըհ որեւէ կերպ չի հանդուրժելու ապօրինի շինարարությունը, սակայն ժամանակ առ ժամանակ մենք նախկինի մնացուկների մասին ահազանգեր ենք ստանում:

Կրկնում եմ՝ մենք ամեն կերպ խրախուսում ենք շինարարությունը, կառուցապատումը. դա մեր քաղաքի զարգացման լոկոմոտիվն է: Բայց ապօրինի շինարարությունը կանխվելու է ամենախիստ մեթոդներով»,-նշել է նա:

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/1453382651496816/UzpfSTE0MDUyMDgwODk6MTAyMTgwNDE0MzI0OTMxMDM/?story_fbid=10218041432493103&id=1405208089&notif_id=1582132336448915&notif_t=notify_me

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել