Նախատեսվում է, որ  ախտորոշիչ հետազոտության ուղեգրումը կիրականացվի համապատասխան տարածքային զինվորական կոմիսարի կողմից

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Կսահմանվեն քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը:

Ախտորոշումը ճշտելու նպատակով՝ բավարար տվյալների բացակայության կամ համապատասխան լաբորատոր-գործիքային հետազոտություն անցած չլինելու կամ հետազոտական փաստաթղթերի միջև հակասությունների դեպքերում, ԿԲՀ-ն կկարողանա  հետազոտությունը պահանջող բժիշկ-մասնագետի գրավոր հիմնավորմամբ զորակոչիկին ռազմաբժշկական կամ քաղաքացիական բժշկական հաստատություն լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական հետազոտության ուղեգրելու վերաբերյալ տալ եզրակացություն:

Նշված հետազոտությունների, այդ թվում՝ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտության ուղեգրումը կիրականացվի համապատասխան տարածքային զինվորական կոմիսարի կողմից:

Լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական հետազոտության ուղեգրումն կիրականացվի համապատասխան տարածքային զինվորական կոմիսարի կողմից: Հետազոտությունից հետո կկազմվի առողջական վիճակի հետազոտման ակտ:

Քաղաքացու առողջական վիճակի փորձաքննության արդյունքում ԿԲՀ-ի կողմից կկայացվի եզրակացություն: Եզրակացության կայացման օրվանից հետո ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացությունը ԿԲՀ-ի նախագահի կողմից կներկայացվի ՀՀ պաշտպանության նախարարին: Լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական հետազոտությունը հայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում ԿԲՀ-ն այդ անձի վերաբերյալ եզրակացություն չի ներկայացնում և նրա փորձաքննությունը կիրականացնի հաջորդ զորակոչի ժամանակ:

Բժշկական հետազոտություն և բուժում իրականացնող հաստատություններ են՝

1) ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ

2) «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ

3) «Էրեբունի» բժշկական կենտրոն» ՓԲԸ

4) «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» ՓԲԸ

5) «Շենգավիթ բժշկական կենտրոն»  ՓԲԸ

6) «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ

7) «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ

8) «Նատալի-Ֆարմ» ՍՊԸ Աստղիկ բժշկական կենտրոն

9) «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ

10) «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ

11) «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ

12) «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ

13) «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ

14) ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ

15) «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ

16) ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ

17) ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ

18) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ

19) «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ

20) «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ

21) «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ

22) «Լ. Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ

23) «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկական կենտրոն» ՓԲԸ

24) ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

25) «Արաբկիր» բժշկական համալիր, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ

26) «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ

27) «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ

28) «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ

29) «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ

30) «Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ

31) «Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ

32) «Ուրոլոգիայի կենտրոն» ՓԲԸ

33) «Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն» ՍՊԸ

34) «Արամյանց բժշկական կենտրոն ԱՓԲԸ

35) «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ

36) «Էլիտ-մեդ բժշկական կենտրոն» ՍՊԸ

37) «Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոն» ՓԲԸ

38) «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ

39) «Ապարանի  բժշկական կենտրոն» ՓԲԸ

40) «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ

41) «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ

42) «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

43) «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ

44) «Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ

45) «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ

46) «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ

47) «Հրազդանի  բժշկական կենտրոն» ՓԲԸ

48) «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

49) «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

50) «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ

51) «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

52) «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

53) «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ

54) «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

55) «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ

56) «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ

57) «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

58) «Արթիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ

59) «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ

60) «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ

61) «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

62) «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ

63) «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ

64) «Իռ-Վինգ» ՍՊԸ

65) «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

66) «Բերդի բժշկական կենտրոն»

67) «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»

68) «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ

69) «Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» ՓԲԸ

70) «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ

71) «Մասիսի բժշկական կենտրոն»  ՓԲԸ

72) «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվ. Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ

73) «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ

74) «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ

75) Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

76) Երևանի կայազորային հոսպիտալ

77) Լոռու կայազորային հոսպիտալ

78) Զանգեզուրի կայազորային հոսպիտալ

79) Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ»

80) Բերդի կայազորային հոսպիտալ,

Նախագծի  հիմնավորման մեջ նշվում է, որ ընդունման նպատակն է բարելավել նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական փորձաքննության, բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները:

Նախատեսվում է, որ  ախտորոշիչ հետազոտության ուղեգրումը կիրականացվի համապատասխան տարածքային զինվորական կոմիսարի կողմից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել