Ինչպիսի ՞ն պետք է լինի քվեարկության խցիկը, և ինչպե ՞ս պետք է այն տեղադրել

Ինչպես գիտենք, քվերակությունը մեր երկրում գաղտնի է:

Իրենց նախընտրած թեկնածուին ընտրելու համար քաղաքացին պետք է քվեարկի քվեարկության համար նախատեսված խցիկում:

Պետք է իմանլ, որ քվեարկության խցիկը պատրաստվում է այնպես, որ ընտրողը կարողանա տեղամասային կենտրոնում գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը, ունենա բավարար լուսավորվածություն, տեղադրված լինի գրիչ:

Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով և թիկունքով դեպի պատը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել