Սխալը Արմենինն էր, այլ ոչ թե նոտարինը

ՀՀ վարչական դատարանը, Սևանի նստավայրում, քննեց վարչական գործն ըստ հայցի Արմեն Կարապետյանի ընդդեմ Մարտունու նոտարական տարածքի նոտար Սուսաննա Մելքոնյանի՝ ժառանգության ընդունման վերաբերյալ տրված դիմում-հայտարարությունը ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Արմեն Կարապետյանի ծնողները հանդիսացել են Վարդնիկ գյուղի բնակիչներ, որի վարչական տարածքում գտնվում է նրանց պատկանող հիմնական գույքը։ Հայցվորի հայրը՝ Դանիել Հրաչյայի Կարապետյանը, մահացել է 2011թ. նոյեմբերի 23-ին, որը հաստատվում է 2011թ. մայիսի 21-ին տրված ԱԲ թիվ 080697 մահվան վկայականով։
Դանիել Կարապետյանի մահվանը հաջորդող 6-րդ ամսվա վերջին օրը՝ 2012թ. մայիսի 23-ին, հայցվորը Նոտարին հայտարարություն է ներկայացրել և դիմում` իր կողմից հոր մնացած ժառանգությունն ընդունելու մասին։ Սակայն Նոտարը հայտնել է, որ իր դիմում-հայտարարությունը չի կարող ընդունել, քանի որ անհրաժեշտ է, որ մյուս ժառանգները ես գան նոտարական գրասենյակ և ներկայացնեն հոր ժառանգությունն ընդունելու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ դիմում։

Հայցվորը 2012թ. մայիսի 23-ի հայտարարությունը Նոտարին է հանձնել փոստային առաքման եղանակով, այլ ոչ թե անձամբ, սակայն Նոտարը հայտնել է, որ իր դիմում-հայտարարությունը չի կարող ընդունել, քանի որ անհրաժեշտ է, որ մյուս ժառանգները ես գան նոտարական գրասենյակ և ներկայացնեն հոր ժառանգությունն ընդունելու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ դիմում։

Դատարանը գտել է, որ Նոտարը չի մերժել հայցվորի հայտարարության ընդունումը, քանի որ բացակայում է հոր ժառանգությունն ընդունելու մասին նրա հայտարարության հիման վրա հայցվորին ժառանգության իրավունքի վկայագիր տալը մերժելու մասին Նոտարի կողմից ընդունված որոշումը, դատարանը եզրահանգում է, որ հայցը հիմնավորված չէ, հետևաբար այն ենթակա է մերժման։

Սույն գործի քննությունը շարունակվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել