Առաջարկվում է, որ ոստիկանությունում ծառայության կարող են անցնել ՀՀ 18-ից մինչև 35 տարեկան քաղաքացիները

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է  ներկայացրել «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ոստիկանության մասին» և հարակից օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Նախատեսվում է, որ ոստիկանության միջին պաշտոններն են՝ բաժանմունքի պետի տեղակալ, հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ավագ պարեկ, ավագ տեսուչ, ավագ օպերլիազոր, պարեկ, տեսուչ, օպերլիազոր:

Անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ոստիկանությունում ծառայության կարող է անցնել ՀՀ 18-ից (բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդների) մինչև 35 տարեկան այն քաղաքացին որը՝

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն,

2) իր կրթությամբ, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:

Ոստիկանության միջին խմբի պաշտոններում բացառությամբ պարեկի և ավագ պարեկի պաշտոնների կկարողանան նշանակվել ոստիկանական միջին մասնագիտական կամ Կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք հետևյալ առաջնահերթությամբ.

1) ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում բարձրագույն կամ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները.

2) ոստիկանության ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները,

3) Կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:

Ոստիկանության կրտսեր պարեկի, պարեկի և ավագ պարեկի պաշտոններում կկարողանան նշանակվել միայն ոստիկանության ուսումնական հաստատությունում պարեկի նախնական մասնագիտական կրթություն ստացած անձինք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել