Պաշտպանության նախարարությունը վարժական հավաքներ կհայտարարի․ որոշման նախագիծ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ  հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին  ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով,  անհրա­ժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ:

Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ  ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով: Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների  ռազմական  հմտությունների  կատա­րե­լա­գործման, վերապատրաստման և պատ­րաստ­ման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստա­զորա­յին­ներով:

Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ:

Նախագծով նախատեսվում է․

1․Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի մարտի 20-ից մինչև հունիսի 20-ը:

2․ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

  1. ռազմական ունակությունների կատարելագործման,
  2. մասնագիտական վերապատրաստման,
  3. մասնագիտական պատրաստման,
  4. բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

3․Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր թվով 374 քաղաքացու, որոնցից 233–ը` շարքային կազմի, 44-ը` ենթասպայական կազմի, 97-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

4․Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

  1. մոտոհրաձգային մասնագիտություններով` 57 պահեստազորային` 2020 թվականի մարտի 20 – 29-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2020 թվականի ապրիլի 6 – 12-ը ներառյալ,
  2. հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 144 պահեստազորային` 2020 թվականի ապրիլի 7 –  13-ը ներառյալ, 45 պահեստազորային` 2020 թվականի ապրիլի 13 – 22-ը ներառյալ,
  3. հետախուզական մասնագիտություններով` 32 պահեստազորային` 2020 թվականի մարտի 20 – 29-ը ներառյալ, 10 պահեստազորային` 2020 թվականի մայիսի 5 – 11-ը ներառյալ, 10 պահեստազորային` 2020 թվականի մայիսի 20 – 29-ը ներառյալ,
  4. ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 14 պահեստազորային` 2020 թվականի մարտի 20 – 26-ը ներառյալ,
  5. ինժեներական մասնագիտություններով` 24 պահեստազորային` 2020 թվականի հունիսի 1 – 7-ը ներառյալ,
  6. թիկունքային մասնագիտություններով` 22 պահեստազորային` 2020 թվականի ապրիլի 13 – 19-ը ներառյալ,
  7. տեղագրական մասնագիտություններով` 7 պահեստազորային` 2020 թվականի մայիսի 11 – 20-ը ներառյալ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել