Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 4-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է տարեցների հանրապետական խաղերի կանոնակարգը և մասնակցության հայտը:
«Տարեցների հանրապետական խաղեր» նպատակներն են`
1) տարեց բնակչության առողջության ամրապնդում,
2) առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, տեղերում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում:
Խաղերը անցկացվելու է երեք փուլով` համայնքային, մարզային և հանրապետական:
1) 1-ին փուլի անցկացման պատասխանատվությունը կրում են քաղաքային և գյուղական համայնքները:
2) 2-րդ փուլի կազմակերպման և անցկացման անմիջական պատասխանատվությունը կրում են ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության համապատասխան վարչությունները և բաժինները:
4. 2-րդ և 3-րդ փուլերի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Եզրափակիչ փուլի անցկացման անմիջական պատասխանատվությունը կրում է Նախարարության կողմից հաստատված մրցավարական հանձնաժողովը:
Խաղերին կարող են մասնակցել 63 տարեկանից բարձր տարիքի տարեց թոշակառու մարդիկ, որոնք ունեն բժշկի թույլտվություն:
ՀՀ յուրաքանչյուր մարզից կարող են մասնակցել ընդամենը 10 մասնակից և 1 ներկայացուցիչ, 5 տղամարդ և 5 կին:
Խաղերն անցկացվելու է 5 մարզաձևերից` շախմատ, շաշկի, նարդի (կարճ), բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ և դարթս:
Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի մասնակցելու միայն մեկ մարզաձևում: