Ցանկանում էր ընտանիք կազմել, փոխարենը ազատազրկվեց 4 տարով

Երևան քաղաքի Արակիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Բաբկեն Ա.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 13.09.2012թ. իր ծանոթ Աննային(անունը փոխված է) ամոուսնության նպատակով առևանգելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել իր ծանոթներ Վահեի, Կարենի և Արմենի հետ` նախապես դերաբաշխելով յուրաքանչյուրի գործողությունները:

Մեղադրյալի նկատամաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մինչև դատաքննությունը սկսվելը Բաբկեն Ա.-ն միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ համաձայն է իրենց առաջադրված մեղադրանքի հետ:

Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին և վճռել Բաբկեն Ա.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել