Արդարացվածն իր կրած վնասի փոխհատուցման իրավունք ունի

Պրակտիկայում խիստ հազվադեպ են պատահում դեպքեր, երբ արդարացված անձը դիմում է իրավասու մարմնին` վարույթն իրականացնող մարմնի կողմից իրեն պատճառված նյութական վնասը հատուցելու համար:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի` «Արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնաuի հատուցման իրավունք ունի:

Պատճառված նյութական վնաuի հատուցման իրավունք ունի նաև յուրաքանչյուր անձ, ով քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից անoրինական ենթարկվել է հարկադրանքի միջոցների»:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել