Կարո ՞ղ է արդյոք ցուցմունք չտալը մեկնաբանվել կասկածյալի կամ մեղադրյալի դեմ

Կասկածյալի կողմից ցուցմունք չտալը, իր իրավունքներից օգտվելը կամ օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար որևիցե անբարենպաստ հետևանք առաջացնի:

Անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը ապցուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Անձն պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը:

Մեղադրանքի ապացուցման և կասկածյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը:

Մեղադրանքն ապացուցող բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում,մեկնաբանվում են հօգուտ կասկածյալի:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել