2013.թ-ի փետրվարի 11-ին Մարտունու ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է մեղադրյալ Կարեն Թադևոսյանի վերաբերյալ քրեական գործը:
Կարեն Թադևոսյաը պայմանագրային հիմունքներով ծառայելով ՀՀ ՊՆ թից X զորամասում և հանդիսանալով պարենային պահեստի պահեստապետ, կոչումով ենթասպա, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքերը, 2012թ. հոկտեմբերի 1-ից մինչև 28-ը ընկած ժամանակահատվածում իր պատասխանատվության տակ գտնվող, իրեն վստահված նույն զորամասի պարենային պահեստում յուրացման նպատակով ստեղծել է զգալի չափերով` 411900 ՀՀ դրամ արժողությամբ, սննդամթերքի ավելցուկ, այն հետագայում յուրացնելու նպատակով տեղափոխել և թաքցրել է պարենային պահեստին հարակից շինությունում, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Այսինքն` Կարեն Թադևոսյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 34 հոդվածի (Հանցափորձը՝ հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով) և 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը՝ յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով):
Նշենք, որ դատական նիստն երկու անգամ հետաձգվել է քանզի ձնաբքի պատճառով հնարավոր չի եղել ապահովել ամբաստանյալի և վկաների ներկայությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net