Անտառային օրենսդրության խախտման դեպքերը

Գիտակից է նա, ով հասկանում է բնության պահպանման նշանակությունն ու անհրաժեշտությունը:

Անտառային օրենսդրության խախտման առավել հաճախ հանդիպող դեպքերից են հանդիսանում անտառային հողերում ծառերն ու թփերը հատելը և արմատախիլ անելը , հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառը վնասելը կամ ոչնչացնելը, ինչպես նաև անտառներում հրդեհային անվտանգության կանոնների պահանջները խախտելը ևայլն:

Նշենք նրանցից մի քանիսը, որոնք քրեորեն հետապնդվում են և համաձայն Հայաստանի Հանրապետության Քրեական Օրենսգրքի` պատժվում .

1. Արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի, բնության հուշարձանների և պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքների կամ օբյեկտների ռեժիմը խախտելը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է էական վնաս:

2. Անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում:

3. Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել:

4. Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված օրգանիզմների բնակության անհետացող կամ հազվագյուտ վայրերը ոչնչացնելը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է այդ օրգանիզմների ամբողջական պոպուլյացիաների բնաջնջում (մահ):

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել