Քննչական կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Նախատեսվում է, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ կպատժվի ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կվերացվի օրենսդրական բացը, պատիժ սահմանելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ դրանով իսկ հստակեցնելով տվյալ հանցագործության որակումը և ապահովելով պատժի համաչափության սկզբունքի պահպանումը: