Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանք Հրանտ Ա.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թ հոկտեմբերի 3-ին` ժամը 10:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Ճարտարագիտական» քոլեջի մուտքի դարպասի մոտ Ռոզա Ա.-ի հետ հարաբերությունների պարզաբանման նպատակով վիճաբանել է Հայկ Հ.-ի հետ, որի ընթացքում Հ. Ալոյանը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, բռունցքով հարվածել է Հայկ Հ.-ի գլխին և պատճառել կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնասի հատկանիշեր պարունակող գլխի ենթամաշկային գլխուղեղի ենթաոստանային տարածքում արյունազեղումներ, արյունաքավաքներ, ուղեղի փափուկ թաղանթների, ուղեղանյութի, գլխուղեղի փորոքների արյունզեղումներ, քթի ոսկրերի կոտրվածք, քթի հիմքի շրջանի սալջարդ, որի հետևանքով Հայկ Հ.-ի գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաները սուր խանգարվել են` անզգուշությամբ առաջացնելով Հայկ Հ.-ի մահ:
Քրեական գործով իրեղեն ապացույց է ճանաչվել Հայկ Հ.-ի դիակի գլխի վրա առկա վնասվածքից արյան նմուշ, ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի սրահից, վարորդի կողքի նստատեղի վերին հատվածից և դեպքի վայր հանդիսացող պետական ճարտարագիտական քոլեջի դարպասների դիմացից վերցված արնանման հետքեր:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net