Խնդրել է հնարավորություն տալ տեսակցելու երեխայի հետ

Հայցվոր Արման Կարախանյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ պատասխանողի հետ ամուսնացել են 2010 թվականին:

Իրենց ամուսնությունը ՔԿԱԳ մարմնի կողմից չի գրանցվել: Համատեղ ամուսնությունից ունեցել են մեկ երեխա՝ Վլադիմիր Կարախանյանին: Համատեղ բնակվել են հայցվորի տանը, սակայն և′ հղիության ընթացքում, և′ երեխայի ծնվելուց հետո պատասխանողը պարբերաբար գնացել է ծնողների տուն: 

Այժմ կինը երեխայի հետ բնակվում է ծնողների տանը: Ծնողները սոցիալապես անապահով են և չեն կարող հոգալ երեխայի կարիքները, ինքը մի քանի անգամ փորձել է տեսակցել երեխային, սակայն պատասխանողը մերժել է: 

Խնդրել է դատարանին` սահմանել երեխայի հետ տեսակցության կարգ: 

Դատարանը սահմանել է տեսակցության հետևյալ կարգը` Արման Կարախանյանին տեսակցել Վլադիմիր Կարախանյանի հետ շաբաթական երկու օր` չորեքշաբթի և շաբաթ օրերին` ժամը 12.00-ից միչև 18.00-ն: 

Աղբյուրը` Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել