Նինա տատիկի 100-ամյակին նրան նոր անձնագիր հանձնվեց

Դեկտեմբերի 30-ին, Ամանորին ընդառաջ, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մալաթիայի անձնագրային բաժանմունքի աշխատակիցները Մեծարենցի փողոցի բնակչուհի Նինա Պետրիկինային անհանգստություն չպատճառելու համար, որոշել էին անակնկալ մատուցել` ծաղիկներով նրա բնակարան էին եկել նոր անձնագիրը հանձնելու: 2020 թվականին լրանում է Նինա տատիկի 100-ամյակը:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Մալաթիայի անձնագրային բաժանմունքի պետ Մխիթար Հովհաննիսյանը, նախ շնորհավորեց և առողջություն մաղթեց Պետրիկինային, ապա ընդունված կարգի համաձայն` ստորագրելուց հետո, նրան հանձնվեց նոր անձնագիրը: Անմիջական և ջերմ մթնոլորտից շոյված Նինա տատիկը շնորհակալություն հայտնեց անձնագրային բաժանմունքի աշխատակիցներին:

Ոստիկանության ծառայողների հոգատար վերաբերմունքից զգացված էր նաև Պետրիկինայի հարսը:

Նոր տարին, նոր անձանգրով. ոստիկանության Մալաթիայի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ամանորյա անակնկալը ստացվել էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել