Գազի սպասարկման աշխատակցի անփութության հետևանքով շմոլ գազը լցվել է լոգարան և առաջացրել մահ

Պատվական Ա.-ն փետրվարի 7-ին հանդիսանալով «էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ի Լոռու ԳՀՏՍ ծառայության Ալավերդու տեղամասի փականագործ, իր կողմից սպասարկվող Ռոբերտ Ս.-ի պատկանող առանձնատանը փետրվարի 7-ին իրականացրել Է գազասպառման համակարգերի ոչ պատշաճ և սպառողների կյանքի ու առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ներտնային տեխնիկական սպասարկման ծառայություն, որի ընթացքում չի հայտնաբերել և չի արձանագրել տվյալ առանձնատան լոգարանի օդատար անցուղու վրա տեղադրված էլեկտրական օդափոխիչի առկայությամբ պայմանավորված խախտումը:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ապրիլի 11-ին, Ռոբերտ Ս.-ը, հիշյալ տանը լոգանք ընդունելու նպատակով շահագործել է լոգարանում տեղադրված արագային ջրատաքացուցիչը, որի ընթացքում ծխահեռացման անցուղում ծխագազերի քարշի արհեստական սահմանափակման պայմաններում այրման արգասիքներն ամբողջությամբ դուրս չեն մղվել մթնոլորտ, լցվել են լոգարան ու առաջացել է մարդու առողջության համար վտանգավոր քանակի ածխածնի մոնօքսիդի /շմոլ գազ/ թույլատրելի սահմանաքանակը գերազանցող կոնցենտրացիայի կուտակում լոգարանում, ինչի հետևանքով տեղի է ունեցել Ռոբերտ Սահակյանի օրգանիզմի թունավորում և անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը։

Գործը մակագրվել է Ալավերդու դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանին։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել