Հայտնաբերվել են ապօրինի զենքեր, թմրամիջոցներ

Արդեն խոսվել է, որ ոստիկանությունը հետևողական է լինելու քրեածին բարքերը վերացնելու պայքարում։ Արվելու է առավելագույնը, որ մեր հասարակության մեջ, հատկապես երիտասարդության շրջանում, օրինակելի և ուսանելի լինեն ոչ թե «քրեական ենթամշակույթի» սին ու շինծու հասկացությունները, այլ հանրային համակեցության սկզբունքները։ Այս քաղաքականության շրջանակում դեկտեմբերի 27-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների աշախատակիցները հերթական միջոցառումն իրականացրին։

Տարոնի, Բազումի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Թումանյանի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի քանի տասնյակ անձինք։ Կատարված անձնական խուզարկություններով ու կասկածելի տրանսպորտային միջոցների զննություններով՝ հայտնաբերվել են ապօրինի պահվող զենքեր, այդ թվում՝ «Մակարով» և արտասահմանյան արտադրության այլ ատրճանակ, տասնյակից ավելի սառը զենքեր, տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ մեթադոն։ Լոռու ոստիկանները ստուգողական այցեր են կատարել քրեական ենթամշակույթ կրող անձանց հնարավոր հավաքատեղիներ։

Ձեռնարկված միջոցառումներին ներգրավված են եղել ոստիկանության ԿՀԴՊ և ՔՀ գլխավոր վարչությունների ծառայողները։

Կրկին հիշեցնենք, որ ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։

Տեսանյութը՝ ոստիկանության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել