ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 13-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Համլետի ՆԻԿՈՅԱՆԻՆ շնորհել քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»: