Թափուր պաշտոնի անվանումը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների հարկադիր կատարողներ:
Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անհրաժեշտ է՝
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջների ապահովում և ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 25-ի № 926-Ն և 2015թ. հոկտեմբերի 15-ի № 1177-Ն որոշումներով սահմանված մասնագիտական կրթություն։
Մրցույթին մասնակցելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի գործառույթներին և հարցաշարին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (Երևան, Հալաբյան 41Ա, հեռ.՝ 010-34-15-66)։
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը։
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132713
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=101066
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=101073