ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նախագծին:

Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը.

««Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նախագծում Կենտրոնական բանկը չի ներառել անպարտաճանաչ պարտատերերին առնչվող հարցը, ինչը «իմ քայլը» խմբակցության համար կարևոր սկզբունքային մոտեցումներից է, և առաջին ընթերցմամբ մենք կողմ կքվեարկենք նախագծին՝ պայմանով, որ այն առաջարկները, որոնք կտրամադրվեն խմբակցության կողմից, ներառվեն երկրորդ ընթերցման ընթացքում»,- ասաց Մակունցը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչելու համար անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել