Կադաստրի կոմիտեն նոր ղեկավար ունի

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է Սուրեն Թովմասյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավար:

Նա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում դասախոս է աշխատում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Թովմասյանը ընտրվել է կադրային բանկից։

«Մոտ 1 տարի առաջ էի իմ տեսլականը ուղարկել, գիտեի, որ իմ դիմումը անպատասխան չի մնա»,-նշեց Սուրեն Թովմասյանը։

Պաշտոնյայի կենսագրությունը

Հիշեցնենք, որ այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Սարհատ Պետրոսյանը, որը հրաժարական է ներկայացրել։

«Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Հուսով եմ, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի խնդրանքս»,-նշել էր նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել