ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 3-ի №251Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ նախագիծը:
Նախատեսվում է, որ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններում կկատարվեն էլեկտրաէներգիայի փոխհոսքերի հաշվառումը ժամային կտրվածքով իրականացնելու վերաբերյալ փոփոխություններ:
Նախագծի հիմանվորման մեջ ասվում է, որ գործող կանոններով ամրագրված հաշվառման պարագայում արդեն իսկ զգալիորեն նվազեցվել է էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում կուտակված պարտքի մեծությունը և ներկա փուլում էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների տեսանկյունից նպատակահարմար չէ դեպի Իրան էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառումը իրականացնել ժամային կտրվածքով։
Նշվում է, որ կհետաձգվի ՀՀ և Իրանի Իսլամական Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքերի ժամային կտրվածքով հաշվառման փոփոխությունները իրականացումը՝ այն նախատեսելով էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին անցնելու ժամանակ։