Դպրոց գնալիս վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն․ նրանցից 4-ը երեխաներ են եղել

Նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, որոնք փողոցը հատել են անթույլատրելի վայրով: Նրանք նույն ընտանիքի անդամներ են: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։

ԲԿ են տեղափոխվել 4 երեխաներ, որոնցից երկուսը տեղում ստացել են ամբուլատոր բուժօգնություն և գնացել են տուն, իսկ մյուս երկուսը գտնվում են ստացիոնար բուժման մեջ:

4-ամյա և 7-ամյա եղբայրների մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների սալջարդ: Երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել